Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Շնչառական համակարգ

Պաշտպանվեք հարբուխից. խորհուրդներ

Պաշտպանվեք հարբուխից. խորհուրդներ

Հոկտեմբերն ասես բացում է «հարբուխի սեզոն»-ը: LN-ը խորհուրդ է տալիս նախապես հոգալ տանել, որ չվարակվեք: Ձեզ ենք ներկայացնում հարբուխից խուսափելու մի քանի ավանդական խորհուրդներ:

 

Օրը երկու անգամ. առավոտյան տնից դուրս գալուց առաջ, և երեկոյան՝ անմիջապես տուն վերադառնալուց հետո, լվացեք քթանցքերը տնտեսական օճառով: Այն բանից հետո, երբ կլվանաք քիթը օճառաջրով, օճառը քսեք քթանցքերին և թողեք՝ չորանա: Այս գործընթացը կնպաստի վիրուսների դեմ պաշտպանիչ շերտի ստեղծմանը:

 

Վարակներից պաշտպանվելու ևս մի լավ միջոց է թրթնջուկային քսուքը, որը պետք է քսել քթանցքերին նախքան տնից դուրս գալը:

 

Աղաջրով քթի լվացումներ արեք: Մի բաժակ գոլ ջրում լուծեք 1թ. գդալ աղ, իսկ հետո' ներարկչի օգնությամբ լվացեք քիթը: Այս գործընթացը կարելի է կրկնել օրվա մեջ մի քանի անգամ:

 

Ողողեք կոկորդը կերակրի սոդայով, երիցուկի թուրմով կամ ֆուրացիլինի լուծույթով: Արեք դա քնելուց առաջ:

 

Շատ օգտակար է նաև մաքրել Ձեր շրջակա միջավայրը էկվալիտի արոմալամպով: Այն հեռացնում է վարակներն ու բակտերիաները:

 

Մի խուսափեք սոխից և սխտորից, դրանք հակաբակտերիալ հատկություն ունեն: Կերեք սոխ ու սխտոր թարմ վիճակում:

 

Խմեք կոճապղպեղով թեյ (իմբիր): Այն շատ ուժեղ հակազդում է հարբուխին: Վերցրեք կոճապղպեղի արմատներ, լցրեք վրան եռացող ջուր և թողեք՝ թրմվի մեկ ժամով: Կոճապղպեղով թեյի մեջ կարող եք ավելացնել նաև 1-2 թ. գդալ մեղր:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ